Նախորդ երկու տուրի հաղթական ոգին Վլադիմիր Կրամնիկը պահպանեց եւ Լեւոն Արոնյանի հետ պարտիայում` առավելության հասնելով սեւ խաղաքարերով: Այս պարտությունը մեր գրոսմայստերին գործնականում զրկեց առաջին տեղի համար պայքարից: Հաղթելով սպիտակներով խաղացող Մագնուս Կառլսենն` Վասիլի Իվանչուկը Վլադիմիր Կրամնիկին հնրավորություն տվեց ութ միավորով միանձնյա գլխավորել աղյուսակը: Ոչ-ոքի են ավարտվել Բորիս Գելֆանդ-Պյոտր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով-Ալեքսանդր Գրիշչուկ հանդիպումները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ